...

Թրամփի դասատուն

Թրամփի դասատուն

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Այն` ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում հիմա, սխալ է համեմատվում Հայաստանի հետ:

Իրականում թրամփիստները` ամերիկյան նիկոլապաշտներն են, որ անմտաբար երկիրը տանում են ցնցումների:
Թրամփը փաշինյանն է: Այն մի տարբերությամբ, որ ամերիկյան համակարգն ամուր է, բանակը` սկզբունքային:

Ամերիկյան բանակն է, որ մեծ դեր ունի իշխանության օրինական փոխանցման գործընթացում և բանակը չի մասնակցելու պետական հեղաշրջման, պառակտման և լիազորությունների գերազանցման ու դրանով իշխանության զավթման այն փորձին, որ Սպիտակ Տանը նստած հիվանդը փորձում է իրականացնել` իր զանգվածներին «վրեժի» կոչեր անելով:

ԱՄՆ-ում նույնպես, ինչպես Հայաստանում` հեղաշրջման փորձ է կատարվում: Հայաստանում, որտեղ բանակի ղեկավարությունը դավաճան դուրս եկավ, իսկ ժողովուրդն իներտ` դա հաջողվեց: ԱՄՆ-ում նույն սցենարն անհնար է»:

«ՉԻ». Բա որ ասում ենք՝ սրանից քաղաքագետ դուրս չի գա: Ախր ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունները մեկը մեկին հիշեցնում են 1996թ. նախագահական ընտրությունները: Դոնալդ Թրամփն ասում է՝ չեմ ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները, Վազգեն Մանուկյանն էլ էր ասում:

Թրամփը Կոնգրեսի առջև ժողովուրդ է հավաքում, Վազգեն Մանուկյանն էլ էր հավաքել: Թրամփի աջակիցները ներխուժեցին Կոնգրեսի շենք, Մանուկյանի կողմնակիցներն էլ ներխուժեցին Ազգային Ժողովի շենք: 

Միակ տարբերությունն այն է, որ Վազգեն Մանուկյանի արկածախնդրության արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ ստացան ԱԺ ղեկավարները, իսկ Վաշինգթոնում Թրամփի կողմնակիցների գործողությունների արդյունքում զոհեր եղան: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1277 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ