...

Թրամփի սենսացիոն նամակը Էրդողանին՝ Ապուշ չլինե՛ս

Թրամփի սենսացիոն նամակը Էրդողանին՝ Ապուշ չլինե՛ս

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ
Վաշինգտոն
09-ը հոկտեմբերի, 2019թ.
Ռեջեփ Թայիփ Էրդողանին
Թուրքիայի նախագահ
Անկարա
 

Հարգելի պարոն նախագահ,
 
Արի մի լավ գործարք կնքենք։ 

Դու չես ցանկանում կրել հազարավոր մարդկանց կոտորելու համար պատասխանատվությունը, իսկ ես էլ չեմ ուզում պատասխանատու լինել Թուրքիայի տնտեսության ոչնչացման համար, ինչը ես կանեմ։ Ես քեզ մի փոքր օրինակ եմ բերել՝ հանձինս քահանա Բրենսոնի:

Ես քրտնաջանորեն աշխատել եմ քո որոշ խնդիրների լուծման համար: Աշխարհին հուսախաբ մի՛ արա։ Դու կարող ես հիանալի գործարք կնքել։ Գեներալ Մեջլումը (Մեջլում /Սիրիայի քրդական զորքերի գլխավոր հրամանատար/խմբ.) պատրաստ է բանակցել քո հետ, նա պատրաստ է գնալ այնպիսի զիջումների, որոնք անցյալում երբեք չեն արվել։ Ես գաղտնի կերպով կցում եմ ինձ ուղղված նրա նամակի պատճենը, որը հենց նոր եմ ստացել:

Պատմությունը քեզ դրական լույսի ներքո կհիշի, եթե սա իրականացնես ճիշտ և մարդասիրական ուղով: Սակայն հակառակ դեպքում աշխարհը քեզ հավիտյան սատանայի տեղ կընդունի։

Քեզ «լավ տղու» տեղ չդնես, ապուշ չլինես: 

Ես քեզ ավելի ուշ կզանգահարեմ:

Բնագիրը՝ այստեղ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   3638 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ