Դերասան և հումորիստ Սերգեյ Սարգսյանը գրել է. «Մի երկու օր առաջ մարդ էինք ճանապարհում FLY ONE ARMENIA-ի տոմսով։ Պետք ա գնար X երկիր, հետո պերեսադկա աներ դեպի Y երկիր ու հետո էլի մի քանի պերեսադկա աներ:
Դրականից՝ շատ էժան էր FlyOne-ի տոմսը։ Միակ մինուսը՝ ինքնաթիռը չթռավ»:
«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմի վերջը, երբ Ջերին իր տարեց սիրեկանին խոստովանում է, որ տղամարդ է: Սիրեկանն էլ հանգիստ արձագանքում է. «Դե, ամեն մեկն իր թերությունն ունի»:
Հիմա մեր ավիաընկերությունն է: Հոյակապ ընկերություն է, բազմաթիվ լավ գծեր ունի՝ էժան տոմսեր, հայկական է, սիրուն աշխատողներ ունի, գեղեցիկ լոգո, մենակ էդ մի թերությունն է՝ չի թռչում:
Հուսանք, որ չնայած այդ թերությանը, FlyOne-ը կշարունակի իր բնականոն գործունեությունը: