...

Թռիչքներ երազում և արթմնի. Արմեն Աշոտյանի երազը

Թռիչքներ երազում և արթմնի. Արմեն Աշոտյանի երազը

Մտամոլոր քայլում է Բաղրամյան պողոտայում: Վարորդը վերջին չորս պաշտոններից էլ զրկվեց ու Ռուսաստան խոպան է գնացել: Եվ հիմա ինքը ստիպված է ոտքով մի կերպ քայլել: Դժվարությամբ մի տասը մետր իջնում է, մեկ էլ Բաղրամյան 26-ի շենքն է տեսնում. «Էս էն շենքն էր, որտեղ Քոչարյանը ինձ պոնչիկ էր տալիս, իսկ Սերժ Սարգսյանը՝ պաշտոն»,- հոգոց հանելով ասում է ինքը:

Մի 20 մետր էլ է քայլում, ծնկները սկսում են ցավել, կանգնում է հանգստանա, խորհրդարանի շենքն է տեսնում. «Էս էն շենքն ա, որտեղ Քոչարյանի ձեռքը բռնած մտա, իսկ Սերժ Սարգսյանի ձեռքը բռնած դուրս եկա»: 

Հաջորդ 20 մետրը քայլելուց հետո շունչը կտրվում է, հազը բռնում է, ծնկները քրքրվում են: Պառկում է ասֆալտին. «Էս էն ասֆալտն է, որը փռել է Քոչարյանը, շաբաթը մեկը կարկատել Սերժ Սարգսյանը», ու հանկարծ հիշում է, որ հենց այդ նույն ճամփի վրա էր կանգնած, երբ ցուցարարները վանկարկում էին. «Աշոտյան, ս***ր»: Ինքը թափով վեր է թռնում ու Աշոտյան է լինում:

Մինչև հասնում է Ազատության հրապարակ, կես մարդ է դառնում, շորերը բզիկ-բզիկ են լինում: «Յա՜, Արմե՞ն, էս ո՞վ ա քեզ ասֆալտին փռել»,- հանկարծ լսում է Շարմազանովի ձայնը: «Դու ի՞նչ ես անում ստեղե,- հարցնում է ինքը: «Մետրոյի կայարան եմ փնտրում: Մի երկու անգամ փորձեցի «մարշրուտկա» նստել, էն էլ շոֆերները հանին, լարին, ասին քո պատճառով ոչ ոք չի ուզում մեքենա նստելե: «Բա մի բերան ձեն տայիր»,- ասում է Գալուստ Սահակյանը. «Իմ 47 գծերից երեքը դեռ մնացել են»:

Երեքով նայում են Ազատության հրապարակին ու վանկարկում. «Սա էն Ազատության հրապարակն է, որտեղ Քոչարյանը ձախից զորք էր մտցնում, Սերժ Ազատիչը աջից՝ ԲՏՌ-ներ»: 

Այդ պահին հանկարծ նկատում են, թե  ինչպես են մի քանի հոգի Հրայր Թովմասյանին գրկած, Բաղրամյան պողոտայով բարձրացնում. «Չեմ գնա խորհրդարան, մեկ ա, չեմ գնա, մի տարեք, ես անձեռմխելի եմ, ես ցմահ եմ, դուք դեռ պատասխան եք տալու Պուտինին»,- գոռգոռում է Հրայրը:

Ինքը փորձում է օգնության հասնել Հրայրին, բայց ոտքերն այլևս իրեն չեն ենթարկվում, քայլելուց հետ է վարժվել: «Այ քեզ բան, փաստորեն, մեր իշխանության ուժը շոֆերների մեջ էր»,- քմծիծաղ է տալիս Գալուստ Սահակյանը:

Արթնանում է «Սանիթեքի» միտինգին:

«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 4-ը հոկտեմբերի

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6208 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ