...

Ճանաչենք մեր մեծերին

Ճանաչենք մեր մեծերին

Այս խառը օրերին բարդ է ինչ-որ դրական բանի մասին գրել, բայց փորձենք, դրա առիթը տվել է Միքայելյանի հիվանդանոցը: 

Մեզ հրաշքներ են պատմում: Ստեփանակերտում տեղի ունեցած ողբերգական պայթյունից բազմաթիվ ծանր վիրավորների հենց այս բուժհաստատություն են տեղափոխել: Նրանցից շատերի վիճակը մինչև հիմա էլ ծանր է: Շատերը ընտանիքներ են կորցրել, միայնակ են:

Արդեն քանի օր է, հարյուրավոր քաղաքացիներ գնում են այնտեղ, ով ինչով կարող է, փորձում է օգնել վիրավորներին: Սնունդով, հագուստով, գնում են պարզապես խնամելու, կողքները լինելու:  

Ու այս կամավորներին ամենաշատը ապշեցրել է հիվանդանոցի բուժանձնակազմի աշխատանքը: Պատմում են, որ այդպիսի սրտացավություն հիվանդների հանդեպ երբեք չեն տեսել: Բոլորին հարազատի պես են վերաբերվում: Մի րոպե հանգիստ չունեն: Հոգատար, ուշադիր, բայց ամենակարևորը՝ բարձր պրոֆեսիոնալիզմ: Վիրավորներ են եղել, որոնք ծայրահեղ ծանր են եղել, հույս չեն տվել, բժիշկները նրանց փրկել են: Շատերը գիշերները մնում են հիվանդների հետ:

Մի քանի քաղաքացի մեզ խնդրեցին հատուկ ընդգծել վիրաբույժ Կառլեն Օհանյանին, որը բոլորի սիրելին, հարազատն է դարձել: Ասում են. մեծատառով բժիշկ է, մեծատառով մարդ: Ինչն էլ մեծ բավականությամբ անում ենք: Ճանաչենք մերօրյա հերոսներին: Ապրեք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1338 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ