...

Ճանապարհ բացեք. նոր ու հրաշք կուսակցություն է գալիս

Ճանապարհ բացեք. նոր ու հրաշք կուսակցություն է գալիս

Հայաստանում նոր կուսակցություն է ստեղծվել, որի համագումարը կկայանա ապրիլի 25-ին՝ «Մարիոթ» հյուրանոցում: Կուսակցությունը կոչվելու է՝ 5165:

«ՉԻ». Միանգամից կոչ ենք անում առաջիկա ընտրություններում քվեարկել այս կուսակցության օգտին: Միայն օրիգինալության համար արդեն արժե: Պատկերացնո՞ւմ եք, եթե այս կուսակցությունը հայտնվի խորհրդարանում: Ասեն՝ խոսքը տրվում է «Հինգ հազար հարյուր վաթսունհինգ» կուսակցության պատագամավոր Պողոս Պողոսյանին: Կամ ասեն՝ այս մարդը հինգ հազար հարյուր վաթսունհինգական է: Մե խինդ, մե ուրախություն: Սատիրայի և տարատեսակ հումորների համար լայն հորիզոններ կբացվեն:

Եվ ընդհանրապես, խորհուրդ կտանք մյուս կուսակցություններին էլ օրինակ վերցնել 5165-ից և թվային տարբերակով մասնակցել ընտրություններին: Կայֆ կլինի:

Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը կոչվեր 0103:

Գագիկ Ծառուկյան՝ 8888:

ՀՅԴ՝ 1920:

ՔՊ՝ 1111:

Վազգեն Մանուկյան՝ 20:

Կոմունիստական կուսակցություն՝ 1917:

«Ազգային համաձայնություն»՝ 0,001:

«Օրինաց Երկիր»՝ 69:

Հ.Գ. Իսկ թե ինչու 5165, ինքներդ գուշակեք, դժվար չէ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   795 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ