...

Ճանապարհ տալու դիմաց

Ճանապարհ տալու դիմաց

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայ ռազմագերիների խնդրին, ասել է. «Այսօր, երբ մենք խոսում ենք ճանապարհների բացման, հարաբերությունների և խաղաղության մասին, մենք մշտապես պետք է մի բան ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի, դրանցով, նախևառաջ, մեր ռազմագերիները պետք է վերադառնան»:

«ՉԻ». Այս հայտարարությունն արդեն իսկ վախեցնում է: Այնպիսի տպավորություն է, որ որոշել են Ադրբեջանին ճանապարհներ տալ ու հետո հիմնավորել, թե ճանապարհները տվել ենք, որ դրանցով հայ ռազմագերիները վերադառնան:

Կամ էլ Ադրբեջանը ռազմագերիներին վերադարձնելու համար նախապայման է դրել ճանապարհ բացել:

Այսինքն՝ խոստովանում են, որ դիվանագիտական, քաղաքական, բանակցային ճանապարհով ռազմագերիներին վերադարձնելու հնար չունեն, այդ տարբերակը փակված է: Մնացել է մի բան տան, որ տղաներին վերադարձնեն: Բա հետո՞, ուրիշ լավ ե՞ք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   557 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ