«Եթե կուզենան, ես կլինեմ պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նախագահը»:
Հայտարարության հեղինակը Սերժ Սարգսյանն է:
«ՉԻ». Մյուսները չգիտենք՝ ինչպես, բայց մենք հաստատ կուզենանք:
Բայց ինչո՞ւ միայն այս նեղ ուղղությամբ օգտագործել ձեր մեծ տաղանդը:
Դուք կարող եք լինել նաև.
Հայաստանի ՊԵԿ ղեկավար,
«Իսկանդերների» դիվիզիոնի հրամանատար,
Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով դատախազ ու փաստաբան,
Մարտի 1-ի գործով քրեագետ,
Հաճախորդների բուծման գիտահետազոտական խմբի ղեկավար,
Բանակի «ԳՍՄ»-ի պետ,
«Armnews»-ի «Скандалы и разоблачения» հեռուստահաղորդման հեղինակ:
Եվ սա միայն այն փոքր ցանկն է, որտեղ դուք անմնացորդ կծառայեք հայրենիքին: