...

Ճիշտը ժանգոտվելն է

Ճիշտը ժանգոտվելն է

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ««Սանիթեք» ընկերությունը ուշիուշով հետևում է Երևանի քաղաքապետարանում և քաղաքապետի շուրջ տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին ու զարգացումներին: Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն նպատակ է հետապնդում «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու, ինչը զուգակցվում է ոչ իրավաչափ, կամայական և խտրական գործողություններով, որը հավաստվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմամբ ու վերջինիս հետագա գործունեությամբ: Ընկերությունը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ իր նկատմամբ, որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում (expropriation)»:

«ՉԻ». Փաստորեն, «Սանիթեքը» դեռ գոյություն ունի: Ավելին, զբաղված է Երևանի քաղաքապետարանի շուրջ տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին ուշիուշով հետևելով:

Երևանի քաղաքապետարանի դեմ բացահայտ շանտաժի քաղաքականությունը չանցավ, երբ աղբահավաքության իրենց բուն գործառույթները չկատարելով, մայրաքաղաքը աղբի մեջ էին թաղել, հիմա էլ հույսները դրել են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության, Էդմոն Մարուքյանի և Գևորգ Պետրոսյանի վրա: 

Այս բոլոլան չէր լինի, եթե «Սանիթեքն» իսկապես օտարերկրյա ներդրող լիներ և քաղաքային իշխանությունների հետ համագործակցության գնար: Այդ դեպքում մինչև հիմա իրենք էլ կշարունակեին զբաղվել իրենց աշխատանքով, Երևանը կշարունակեր մաքուր մնալ, բոլորը կշահեին:

Իսկ հիմա ուշիուշով հետևող են դարձել: Շարունակեք նույն տեմպով հետևել, դրանից ձեր բեռնատարների ժանգոտման գործընթացը չի դադարելու:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1057 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ