...

Ճիշտը մուլտֆիլմն է

Ճիշտը մուլտֆիլմն է

Սերժ Սարգսյանը բոլոր գործերը հորով-մորով է արել, հիմա էլ որոշել է զբաղվել գեղարվեստական ֆիլմերի պրոդյուսերությամբ: Իհարկե, պաշտոնապես նա չի «Իշխանություն» ֆիլմի պրոդյուսերը, բայց շաբաթ օրը «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցած «Իշխանություն» ֆիլմի պրեմիերայի ժամանակ բոլորը հասկացան, թե ում պատվերով է ֆիլմը նկարահանվել, ում քաղաքական շահերը սպասարկելուն է նվիրված այն և հատկապես ում փողերով է էկրաններ բարձրացել:

Եթե պարզվի, որ Սերժ Սարգսյանը իր նախկին կուսակից Հակոբ Հակոբյանի օրինակով որոշել է զբաղվել կինոարտադրությամբ և ավելի քիչ ժամանակ տրամադրել քաղաքականությանը, ապա միանշանակ պետք է ողջունել: Ինչո՞ւ ողջունել: Շատ պարզ պատճառով. ավելի քիչ վնաս կտա Հայաստանի քաղաքական համակարգին: Գուցե կինոարտադրությունը է՛լ ավելի ցածր մակարդակի հասցվի, բայց ոչինչ, քաղաքական համակարգի անվտանգությունը է՛լ ավելի կարևոր է, քան կինոն:

Բայց, ամեն դեպքում մի երկու խորհուրդ տանք Սերժ Սարգսյանին: Ճիշտ կաներ սկսեր մուլտֆիլմերից: «Չեբուռաշկա» մուլտֆիլմի ռեմեյքը հաստատ ավելի մեծ արձագանք կունենար: Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել էր սկսել գեղարվեստական ֆիլմերից, ապա ճիշտ կաներ այն անվաներ «Ապաշխարանք»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   741 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ