...

Վաղը գալու են

Վաղը գալու են

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)  հայտարարություն է տարածել, որտեղ իր մտահոգությունն է հայտնում gg ընկերության և ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

«Տեղի ունեցածը ՏՏ համայնքի կողմից ընկալվում է որպես բացասական ազդակ և կարող է լուրջ խոչընդոտ դառնալ թե Հայաստանի ՏՏ ոլորտում արդեն իսկ գործող ընկերությունների հետագա գործունեության և թե ՀՀ-ն որպես նոր աշխարհագրական տարածք դիտարկող ներդրողների համար»:

«ՉԻ». Մենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը խորհուրդ ենք տալիս, չնայած՝ իրենք պետք է դա ջոկած լինեն, մի խոսքով, հորդորում ենք գրասենյակներից հավաքել ու թաքցնել բոլոր համակարգիչները:

Որովհետև էսօր-էգուց քննչական կոմիտեի ծառայողները գալու են ձեր գրասենյակ՝ խուզարկության: Ինչ ձեռներն ընկավ, տանելու են: Առաջին հերթին՝ համակարգիչները: Պարզվելու է, որ դեռ 2021 թվից ԱՏՁՄ-ի դեմ քրեական գործ կա՝ հաշվապահությունում սխալ ստորակետի համար:

Այնպես որ, շուտ արեք, հավաքեք տեխնիկան. մկնիկներն էլ չմոռանաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   345 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ