...

Վարչապետի էջը կկլանի Լիստ էյեմը

Վարչապետի էջը կկլանի Լիստ էյեմը

«Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել

Սիրելի հայրենակիցներ. ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետևյալ հասցեներով: 

1. Երևան

- Այվազովսկու 4/2
- Արտաշատյան խճուղի 5/1
Հեռախոս՝ 091-41-59-36

2. Գյումրի

- Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51
- Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-99

3. Վանաձոր

Հյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-16

4. Մասիս

Սայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-32

5.Չարենցավան

Երևանյան 2, հեռախոս 098-89-92-73

Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:

Ուշադրություն - Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինեն ոչ պակաս քան 12 ավտոմեքենայի կմախք, ընդունող կազմակերպության տեխնիկան կմոտենա տվյալ տարածքին և կիրականացնի ավտոմեքենաների կմախքների տեղափոխումը:

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ վերը նշված հեռախոսահամարներով: Եթե զբաղված լինի, ավելի ուշ զանգեք: Դա նշանակում է շատերն են զանգում:))»:

Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց գրառումը վերցված է վարչապետի ֆեյսբուքյան էջից: 

«ՉԻ». Չենք զարմանա, եթե շուտով Լիստ էյեմը հայտարարություն տարածի, թե փոխում է իր հասցեն և կայքը միացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջին: Կշահեն բոլորը՝ թե՛ վարչապետը, քանի որ կշատանա հետևորդների թիվը, թե՛ Լիստ էյեմը, քանի որ վարչապետի էջի հետևորդները մեխանիկորեն կայցելեն նաև իրենց էջ և նաև հասարակ օգտատերերը՝ համատեղելով երկուսը մեկում:

Մի փոքր ղազախների և հնդիկների համար անհարմար կլինի, քանի որ տուն և մեքենա փնտրելուն զուգահեռ ստիպված կլինեն հետևել նաև Հայաստանի կառավարության նիստերին ու քյալլա կտրելու մանրամասներին: Բայց դե առաջնահերթ պետք է մտածել հայաստանցիների հարմարավետության մասին, ինչը անում է վարչապետը:

Ֆինանսական մեծ հոսքեր կապահովի նաև բուքմեյքերների գովազդի տեղադրումը վարչապետի լայվերի ընթացքում: Դրանով նաև լուրջ վնաս կհասցվի Միքայել Մինասյանի տիրապետության տակ գտնվող օնլայն լրատվամիջոցներին: Նրանք կզրկվեն փեսայից օրինական ճանապարհով սուբսիդավորվելու պրակտիկայից:

Առաջիկայում կարելի է նաև մտածել, որ օգտատերերը ծանուցումներ ստանան վարչապետի էջից՝ իրենց բակեր այցելող ժավել վաճառողներից ու դանակ-մկրատ սրողներից: Աղմուկը կվերանա, բայց ոչ ոք չի կորցնի նրանց ծառայություններից օգտվելու պահը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1943 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ