...

Վատ բան ստացվեց. քաղաքապետը ձերոնցից է

Վատ բան ստացվեց. քաղաքապետը ձերոնցից է

Արարատ քաղաքի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է հետևյալ հայտարարությունը. «Ուշադրություն, Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում, շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ են բանվորներ 25-50 տարեկան: Աշխատավարձը գործարքային՝ 40000-60000 հազար ռուբլի: Հրավիրողն ապահովում է կացարանով: Ցանկացողները կարող են դիմել Արարատի քաղաքապետարան, առաջին հարկ»:

«ՉԻ». Հիշում եք, թե անցած շաբաթ նախկիններն ինչ վայնասուն էին բարձրացրել արտագաղթի վերաբերյալ: Իբր առաջին անգամ Հայաստանից մարդիկ են արտագաղթում:

Հիմա, եթե իսկապես անկեղծ էին իրենց վայնասունի մեջ, ապա պարտավոր են շարքերով շարժվել դեպի Արարատի քաղաքապետարան և կարգի հրավիրել ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկյանին: Այո, զավեշտը նրանում է, որ արտագաղթի հովանավոր քաղաքապետը հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է և ներկայումս էլ զբաղված է հանրահավաքների համար Երևան մարդիկ հավաքագրելու գործով:

Մյուս զավեշտը նրանում է, որ տեղեկատվությունը տարածելիս մեղադրում են գործող իշխանություններին՝ մոռանալով նշել, թե ով է Արարատի քաղաքապետը: Չէ, քայլական չէ, նվիրյալ ցեղակրոն է և ողջ օրը մտահոգված է երկիրը շենացնելու գործով: Դե, մեծ Սերժ Սարգսյանի օրինակով:

Իմիջիայլոց, արտագաղթով շատ էր մտահոգված նաև Նաիրա Զոհրաբյանը: Մեկին «ժեխ» անվանելու պատեհ առիթ է: Արարատ քաղաքում Գագիկ Ծառուկյանը ցեմենտի մեծ գործարան ունի: Ցանկության դեպքում տիկին Նաիրան կարող է առաջնորդել գործարանի բանվորներին դեպի քաղաքապետարանի շենք, որտեղ ինքը հանդիսավոր պայմաններում «ժեխ» կանվանի արտագաղթ կազմակերպող քաղաքապետին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   802 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ