Վաճառում եմ կոմերցիոն տարածքներ Երևանի կենտրոնում: Հարմար են օֆիսի, խանութի, վարսավիրանոցի, թերթի խմբագրության, տուրիստական գործակալության, կուսակցական գրասենյակի և այլ նպատակներով: Շենքերի ընդհանուր վիճակը դժգույն է, ֆիզիկական ենթակառուցվածքներն ու բովանդակությունը՝ մաշված: Մասնակի վերանորոգված: Նախկինում այդ տարածքներն օգտագործվել են հավայի գիտական նպատակներով:
Առաստաղի բարձրությունը՝ սկսած 3 մետրից: Հատակները ծածկված են սալիկներով, սանհանգույցների հատակը լամինատապատ է։ Ապահովված է տաք ու սառը ջրով: Տարածքից հրաշալի տեսարան է բացվում դեպի Թուրքիայի սահման և Նախիջևան:
Տարածքը վերահսկվում է ոստիկանության ուժեղացված խմբերով: Շատ շտապ ա պետք, մինչև հունիսի 20-ը: Գինը՝ պայմանագրային: Հնարավոր է նաև եռակողմ համաձայնություն:
Զանգահարեն միայն ռեալ գնորդները:
Դիմել երեկոյան ժամերին:
Նիկոլ