...

Վախենալու զուգադիպություններ

Վախենալու զուգադիպություններ

ՀՀ սոցապ նախկին փոխնախարար, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Կարինե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Հոկտեմբերի 27, Սեպտեմբերի 27, հիմա էլ Արոնյանը 27-րդ քայլում պարտվեց ադրբեջանցուն: Բայց մի քիչ շատ չե՞ն զուգադիպությունները: Եթե հաշվի առնենք որ, 2-ը և 7-ը հուդաների թվաՆՇԱՆՆ է»:

«ՉԻ». Բայց ասեք, թե «Ժառանգությունում» ժամանակին ինչ ունիկալ դեմքեր էին հավաքվել: Քանի եղանակները տաքանան, այնքան հաճախ ենք տեսնելու քաղաքական-մարզական-թվաբանական-մաթեմատիկական-ջհուդամասոնական իրադարձությունների փոխկապակցվածության նման փայլուն տեսություններ:

Մենք էլ հետ չմնանք այս մոդայից ու զարգացնենք տեսությունը. ուղիղ 10 տարի առաջ՝ 2011թ. մարտյան այս օրերին, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց և 15 պահանջ ներկայացրեց իշխանություններին: Այդ պահանջների թվում կային նաև այսպիսիք. «Ձայն բազմաց, ձայն Աստծո», «Ուժը բարոյականության մեջ է նաև»: Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն, սաղ խառնվել էին իրար, չգիտեին, թե այդ պահանջները ոնց կատարեն, վարչապետն ուզում էր հրաժարական տար, ներքաղաքական լուրջ ճգնաժամ էր առաջացել, դրսից լիքը տուրիստներ ու լրագրողներ էին գալիս, որ անձամբ տեսնեին նման պահանջներ ներկայացնող քաղաքական գործչին: Տենց:

Այնպես որ, զարմանալի չէ, որ նման կուսակցապետի հովանու ներքո այսպիսի կադրեր էին հավաքվել: Գոնե Արոնյանը 27-րդ քայլում չպարտվեր, այ մարդ: Լրիվ Նեռի, Հուդայի ու էլի գործով չպարզված այլ արարածների գծած սցենարն է, որը սոցապ նախկին փոխնախարարը «վիչիսլիտ» է արել: 

Հ.Գ. Մի բան ենք ուզում ասել, բայց չգիտենք, վախ կա մեր մեջ, որ Կարինե Հակոբյանը կարող է ահավոր դեպրեսիայի մեջ ընկնել:  Բանն այն է, որ Նիկոլ Դումանը ինքնասպան է եղել ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ին՝ Ռուսաստանում: Մի հատ խորացեք. Նիկոլ, ինքնասպան, Ռուսաստան, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27: Բոլոր զուգադիպությունները ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԵՆ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   742 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ