...

Վախենում ենք քննադատել

Վախենում ենք քննադատել

«Շատ հաճախ մենք կենտրոնանում ենք աշխատանքի վրա և մոռանում ենք դա պատշաճ կերպով լուսաբանել և ներկայացնել, որովհետև մեր թիմի համար աշխատանքը առավել կարևոր է, քան դրա ցուցադրությունը»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասել է վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:

«ՉԻ». Ճիշտն ասած, մի փոքր վախենում ենք քննադատել այս պերսոնաժին: Կառավարության ամենաձախողված ու քննադատված նախարարն էր, հանեցին գործից, բայց.... նշանակեցին գլխավոր խորհրդական: Հիմա կարող է էլի քննադատենք, և պարզվի, որ իշխող կուսակցության վարչապետի թեկնածուն է:

Իսկապես, իշխող ուժն առաջվա պես չի ներկայացնում իր աշխատանքը: Օրինակ՝ շեշտակի նվազել են սելֆիների քանակը, չկան առաջվա քաղաքացու հետ զրույցները, 100 նվաճումների մասին փաստերը չեն հանրայնացվում, վարչապետը հեծանիվով գործի չի գնում, իսկ Հարությունյանը դադարել է մետրո իջնել:

Առանց սարկազմի, գուցե սելֆիները վերադառնան և այդ դեպքում աշխատանքից վնասն ավելի քիչ լինի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   599 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ