...

Վերադարձրեք Արծրունին

Վերադարձրեք Արծրունին

«Հակառակորդի նշած 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություն չունի»։

Հայտարարության հեղինակը Գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանն է:

«ՉԻ». Թերևս պետք է վերադարձնել Արծրուն Հովհաննիսյանին. ավելի պրոֆեսիոնալ էր կրուտիտ լինում:

Այսինքն՝ Ասրյանի համար մեր տարածքում մեր զինվորների գերեվարումը լուրջ խնդիր չէ: Սովորական կենցաղային հարց է: Ի՞նչ է պատահել որ: Այ եթե գերեվարվեին ամբողջ երկրորդ կորպուսը և նրա հրամանատարները, Ասրյանը գուցե մտահոգվեր:

Ավելի վատ, որ 1000 հոգով կարողանում են այնպիսի խնդիրներ առաջացնել, որից ցնցվում է ամբողջ երկիրը: Ավելի վատ, որ այդ 1000 հոգին այնպես շրջափակված չեն, որ իրենց անվտանգության մասին մտածեն. դեռ մի հատ էլ գերիներ են վերցնում:

Քանի կար, ասում էիք, որ բանակը ամայի տարածքներ չի պաշտպանում, այլ պաշտպանում է իր քաղաքացիներին: Ստացվեց, որ չի կարողանում պաշտպանել անգամ իր զինվորներին, որոնք ինժեներական աշխատանքներ էին կատարում: Այս տեմպերով մի քանի օրից կհայտարարեք, որ Երևանին բան չի սպառնում. Հանրապետության հրապարակում համերգ անցկացնելն անվտանգ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   696 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ