...

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Toll-Free» ծառայությանը բաժանորդագրվելով՝ փոքր, միջին ու խոշոր ընկերություններն իրենց հաճախորդներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալու իրենց ծառայությունների տեսականուն և ստանալու հետաքրքրող հարցերի պատասխաններն՝ անվճար զանգով:

«Toll-Free» ծառայության շրջանակում` համարին ստացված մուտքային զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը ստացողի կողմից:

Ծառայության շրջանակում 060 կոդով հեռախոսահամարներին կատարված ուղիղ զանգերի դեպքում զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը կատարողի կողմից:

Ծառայության առավելությունները

    Հաճախորդների արագ տեղեկացում
    Սպասարկման արդյունավետության բարձրացում
    Միասնական, ճանաչելի, գովազդված հեռախոսահամարների պահպանում՝ ընկերության աշխատակիցների համարների փոփոխության դեպքում
    Հարմարավետություն. գովազդում միասնական բազմալիքային հեռախոսահամարի օգտագործում
    Պարզություն. չի պահանջում որևէ սարքավորման տեղադրում
    Արդյունավետություն. բոլոր մուտքային հեռախոսազանգերի մշակում՝ անկախ դրանց քանակությունից
    Տնտեսում՝ չի ավելացնում Ձեր գրասենյակում առկա հեռախոսագծերի թիվը 

Ծառայությունը հասանելի է միայն մուտքային զանգեր ստանալու համար:

Զանգերի համար տարիֆիկացումը կատարվում է ըստ զանգի վայրկյանների:

Ծառայության գին

  • Միացման վճար - 0 դրամ       
  • Ամսավճար - 5 000 դրամ       
  • Մուտքային զանգեր՝ Հայաստանի ֆիքսված ցանցերից - 5 դրամ/րոպե       
  • Մուտքային զանգեր Հայաստանի բջջային ցանցերից - 15 դրամ/րոպե       
  • Բաժանորդագրության ժամկետը - 12 ամիս       
  • Պայմանագրի վաղաժամկետ լուծարման վճար (տուգանք) - 60 000 դրամ     

Գները ներառում են ԱԱՀ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   997 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ