...

Վտանգավոր հաղորդագրություն

Վտանգավոր հաղորդագրություն

Սոցիալական կայքերում հայերը մեծ ոգևորությամբ տարածում են WarGonzo նախագծի հետևյալ հաղորդագրությունը. «Դոնբասի աշխարհազորայինների միության մեր աղբյուրները հաղորդում են, որ հոկտեմբերի 31-ին միության արտահերթ նիստում կքննարկվի Արցախ կամավորներ ուղարկելու հարցը»: 

«ՉԻ». Անհասկանալի է նման լուր հաղորդելու նպատակահարմարությունը: Դոնբասն ինքը գտնվում է ակտիվ ռազմական հակամարտության փուլում, և եթե կան կռվողներ, ապա կկռվեն իրենց հայրենիքի համար: 

Սա նույնն է, թե Քաշմիրում լուր տարածեն, որ արցախցիները հեսա գալու են և կռվեն Քաշմիրի անկախության համար: Գուցե մի քանի քաշմիրցու համար հաճելի լինի, բայց ոչ ավելին:

Հայկական կողմը ջանքեր չի խնայում ապացուցելու, որ ադրբեջանցիների կողմից կռվում են օտար պետություններից հավաքագրված վարձկաններ: Պետք չէ ոմանց թեթև ձեռքով մեզ նույնպես դնենք նույն հարթության վրա: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   903 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ