Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին չայցելել ՀՀ մի շարք տարածքներ։
- Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք
- Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք
- Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ
- Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ:
«ՉԻ». Էս չմտածեք, թե ամերիկացիները ինչ-որ «նամյոկներ» են անում, թե այդ հատվածներում անվտանգ չէ:
Ուղղակի այդ տարածքներում խաղաղության խաչմերուկ է կառուցվում, դեսպանատունը զգուշացնում է, որ հավայի չգնան այնտեղ, շինարարություն է գնում, ցեմենտ, ցեխ, չփոշոտվեն, չցեխոտվեն, կամ գլխներին քյարփինջ չընկնի:
Չնայած, քյարփինջը, ինչպես Վոլանդը կասեր, ոչ մեկի գլխին հենց այնպես չի ընկնում, բայց դե, խաղաղության խաչմերուկ է, ինչ ասես, որ չի պատահի: