...

Խաղաղության խաչմերուկն է՛լ ջրվեց

Խաղաղության խաչմերուկն է՛լ ջրվեց

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե «Ադրբեջանի ձևակերպմամբ՝ խաղաղության խաչմերուկն ուտոպիա է, որը որևէ կերպ հիմնավոր չենք համարում»։

Այսինքն՝ հիմնավոր չհամարելը ո՞րն է, եթե «խաղաղության խաչմերուկի» ծրագիրը հնարավոր չէ կյանքի կոչել առանց Ադրբեջանի համաձայնության, իսկ նրանք իրենց համաձայնությունը չեն տալիս, ուրիշ ի՞նչ հիմնավորում է պետք։ Դա նույնն է, թե մեկը հարևանից մի հազար դոլար փող ուզի, հարևանը մերժի, նա էլ հայտարարի, թե «ես ձեր մերժումը որևէ կերպ հիմնավոր չեմ համարում»։

Բայց Հայաստանի իշխանությունների համար էականը ոչ թե արդյունքն է, այլ դրա քարոզչական բաղադրիչը։ Կարևորը՝ որ հետո կարողանան ասել «դե մենք ի՞նչ կարող էինք անել, մեզանից հասնում էր փորձել՝ փորձեցինք, ո՞վ է մեղավոր, որ Ադրբեջանն առանց հիմնավորման մերժեց»։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   425 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ