Ինչպես հայտնում է «Ծովից ծով» կենտրոնի մամլո պատասխանատու Արծրուն Հ.-ն, այսօր հայ-նորատուսական հակամարտությունում շարունակվել են թեժ մարտերը:
Հայկական ռազմածովային ուժերը Ծովազարդ-Բերդկունք հատվածում սրընթաց գրոհով լռեցրել են հակառակորդի 6 ջրակակետ, ոչնչացրել 13 զրահանավակ, առգրավել 7 ցանց:
Նորատուսի մատույցներում ընթանում են դիրքային մարտեր: Ափի մոտ հայկական հատուկ նշանակության ջրասուզակները գերեվարել են 25 նորատուսցի ծովահենի:
Հաղթանակը մերն է լինելու:
#Խեղդելու ենք