...

Խեղճության և մաշվածության վայնասունը

Խեղճության և մաշվածության վայնասունը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությանը՝ գլխավոր շտաբի հայտարարության մասին, ասել է. 

«ՀՀ բոլոր քաղաքացիների մեջ այն մարդը, որը ամենաշատը պետք է շնորհակալ լինի Քոչարյանին, նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանն է։ Շնորհակալ պետք է լինի, որ այսօր առոք-փառոք տանը իր կեցավայրում նստած է, այլ ոչ թե գտնվում է բերդում։ Նրա ժամանակ կազմաքանդվեց Հայաստանի արդյունաբերությունը։ Կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն օր պետք է գնա եկեղեցի, մոմ վառի և խոնարհվի նախագահ Քոչարյանի առջև, հենց նրա համար, որ նա ազատության մեջ է։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի խորհուրդ կտայի իրեն ընդհանրապես լռել»։

«ՉԻ». Վերջին 24 ժամում, այսինքն՝ Տեր-Պետրոսյանի գրառումից հետո, մեր այս քաղաքական դաշտի բացարձակ սնանկությունը, մանրապճեղությունը, դատարկությունը, արտահայտվեց իր բոլոր 50 երանգներով:

Նախկիններին շատ բաներում են մեղադրում, ու դրանցից մեկն էլ այն է, որ 20 տարում քաղաքական նոր-նոր ձևավորվող մշակույթը ոտնակոխ արեցին: Ինչպես Վանոն էր ասում. անլվա ոտքերով մտան այդ դաշտ ու մինչև հիմա դուրս չեն եկել: Դրա համար էլ այսպիսի գարշահոտ է փչում այնտեղից:

Նույնիսկ չգիտենք՝ արժե՞ արդյոք էս գյադա-գյուդեքին անդրադառնալ: Սրանք շատ լավ, կենդանական բնազդներով զգում են, որ պուճուր են, որ որակապես, բարոյապես սպառված են, վերջացած են, ու դա էլ ավելի խորը կերպով են ընկալում Տեր-Պետրոսյանի ֆիգուրի առկայության պայմաններում: Սրանք ուղղակի գժվում են, որ Տեր-Պետրոսյանի ամեն մի բառից ոտնատակ են լինում, պայթում են, որ իրենց մանրության և քաղաքական իրապես բարձր մակարդակի միջև կոնտրաստն այսքան մեծ է: Անելանելիությունից ու խեղճությունից են այսպես վայնասուն բարձրացրել: Անուններ չենք տալիս: Անիմաստ է: Այդ անունները ոչ երեկ, ոչ այսօր, ոչ էլ առավել ևս վաղը ոչ մեկին ոչինչ չեն ասելու: Մի թեթև քամի անի, սրանց բոլորին քշելու, տանելու է պատմության աղբանոցը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1271 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ