...

Խելքները գցել են

Խելքները գցել են

«Խորհրդարանի տարածքում կկառուցվի նոր մասնաշենք». ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:

«ՉԻ». Ամենայն հավանականությամբ հաջորդ խորհրդարանը լինելու է աննախադեպ՝ 250-300 պատգամավոր է ունենալու: Այս իրավիճակում նման ծախս անելու համար այլ հիմնավորում գտնելը դժվար է:

Իշխանությունները թերևս հաշվարկել են, որ հաջորդ ընտրություններին կստատան 90-95 տոկոս ձայն և, ներկա Ընտրական օրենսգրքի պայմաններից ելնելով, խորհրդարանի կազմը մի 100 պատգամավորով էլ կավելանա:

Այս եզրահանգմանն ենք գալիս, քանի որ ներկայումս բոլոր պատգամավորներն ունեն իրենց առանձին աշխատասենյակները: Չենք ցանկանում մտածել՝ այնքան են կորցրել իրականության զգացումը, որ պատգամավորների համար նաև հանգստի կամ զվարճանքի սենյակներ են կառուցում:

Իսկ եթե այնուամենայնիվ կառուցեն, մի խորհուրդ տանք, որ գոնե մի փոքր կմեղմի աննպատակ ծախսը: Կառուցեք նաև հանրակացարան, այնտեղ կտեղավորեք այն պատգամավորներին, որոնք Երևանում բնակարան չունեն:

Ներկայումս նրանց թիվը 20-ից ավելին է, և խեղճերը պետությունից 100 հազար դրամ նպաստ են ստանում Երևանի որևէ ծայրամասում բնակարան վարձակալելու համար: Մի տեսակ արժանապատիվ չէ մեր հպարտ պատգամավորների համար:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   847 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ