...

Խեր լինի

Խեր լինի

Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հայաստանն այսօր անվտանգ չէ, Սյունիքի սահմաններն անվտանգ չեն: Մենք այսօր մի երկիր ենք, որը սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել իր սահմանները, չի կարողանում պաշտպանել երկրի բնակչության անվտանգությունը: Այսօր ունենք իշխանություն, որը հետևողականորեն քայքայել է բանակը և չի անում ոչինչ այն վերականգնելու համար։ Մեր նպատակն է հաստատել արժանապատիվ խաղաղություն»:

«ՉԻ». Այն, որ Հայաստանն այսօր անվտանգ չէ, Սյունիքի սահմաններն անվտանգ չեն, հասկանալի է: Այն, որ այսօր մի երկիր ենք, որը սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել իր սահմանները, դա էլ վիճարկելի չէ:

Բայց խեր լինի, էս ի՞նչ է պատահել Ռոբերտ Քոչարյանին: Սա էլ որերորդ անգամ արժանապատիվ խաղաղությունից է խոսում: Չլինի՞ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածն է վերջապես կարդացել, լրջացել է: 

Էս իրենից չէ: Մի ժամանակ արժանապատիվ խաղաղության մասին խոսելը ինքը համարում էր դավաճանություն, Ղարաբաղ ծախել: Մեր մեջ ասած, մենք սպասում էինք, որ Քոչարյանը կհայտարարեր՝ ոչ մի թիզ հող թշնամուն, Շուշին ու Ղարսը ետ ենք բերելու, ի վերջո, դաշնակների հետ է դաշինք կազմել, այլ լեքսիկոն չպետք է լիներ:

Բոլոր դեպքերում, վատ չի, զարգանում է: Դժվարը առաջին 20 տարին էր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1169 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ