...

Խորը, ավելի խորը, շատ ավելի խորը

Խորը, ավելի խորը, շատ ավելի խորը

Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է. «Եվրասիական Միության ինտեգրացիան շատ ավելի խորն է, հետաքրքիր և ընդարձակ, քան ինտեգրացիան ԱՊՀ-ի շրջանակներում, որը շատ ու շատ պայմանական է։ Կարծում եմ, Հայաստանը պետք է շատ լրջորեն մտածի Ռուսաստանի հետ առավել խորը փոխգործակցության մասին, շատ ավելի խորը, քան հիմա է անում»:

«ՉԻ». Տեսնես Քոչարյանը Մոսկվայում ռուսներին ի՞նչ է խոստացել, որ այսքան խորն է ուզում: Ինքն ընդհանրապես խորը հարաբերությունների սիրահար է, ժամանակին նրա շնորհիվ Ռուսաստանը բավական խորը մտավ մեր երկրի գազաէներգետիկ համակարգ, նույն խորությամբ Հայաստանի բոլոր կարևորագույն ռազմավարական նշանակության օբյեկտների մեջ հայտնվեց:

Ոնց որ թե բան չի մնացել, բացի էս մի պուճուր Հայաստանից: Էդ շատ խորը ցանկություն է: Չգիտենք էլ, կդիմանա՞ Քոչարյանն այդ խորությանը:

Մի խոսքով, մեր ռուսասեր ընկերներն ասում են՝ խորացե´ք և հաճույք ստացե´ք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1363 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ