...

Խորը շնչեք, չարտաշնչեք

Խորը շնչեք, չարտաշնչեք

Սարալանջից դեպի «Ռիո Մոլ» տանող ճանապարհին հանդիսավոր պայմաններում վերստին բացվել է կոյուղաջրերի ցուցահանդեսը, որի գլխավոր հովանավորը «Վեոլիա-ջուր» ընկերությունն է:

Ցուցահանդեսում դուք կարող եք հիանալ կոյուղաջրերի շատրվաններով, որոնց կչկչան ձայնին զուգակցում են հայկական անմոռանալի բուրմունքները:

Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել մոտակա բնակելի շենքերի, առանձնատների բնակչության շրջանում, ինչպես նաև այդ հատվածող երթևեկող վարորդների մոտ, որոնք անընդհատ «քաղցր» բառերով իրենց գնահատականն են տալիս մշակույթի այս գլուխգործոցին:

Ցուցահանդեսը գնալով ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում տարածքում, նրա որոշ նմուշներ, ինչպես օրինակ, կեղտաջրերը, արդեն հասել են Վերին Անտառայինի մոտերքը, և այժմ այնտեղ էլ են հիանում:

Շնորհակալություն «Վեոլիա-Ջուր» ընկերությանը Արաբկիրի բնակչությանը, երևանցիներին այսպիսի անմոռանալի նվեր անելու համար: Առաջին անգամ այս նույն հատվածում կազմակերպված ցուցահանդեսը տևեց երեք օր, տեսնենք, թե այս մեկն ինչքան կըմբոշխնենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   321 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ