Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր մամուլի ասուլիսում ասել է, որ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և գեներալները Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունը չեն արել, որովհետև իրենց համբերության բաժակը լցվել էր կամ պատիվն արթնացել էր, այլ որպեսզի ինքնապաշտպանվեն։
«Կոտրվեց նորանկախ Հայաստանի ամենամեծ միֆերից մեկը՝ բանակի գեներալների և բանակի պատվախնդրության մասին։
Բանակը հասկացել էր, որ իր վրա պետք է պատասխանատվությունը գցի։ Փաշինյանը կերտում էր վախկոտ զինվորի կերպար, երկրորդը՝ վախկոտ հրամկազմի կերպարն էր, որը պետք է կերտեր։ Եվ այստեղ էր, որ Օնիկ Գասպարյանը և այդ քառասուն գեներալ կոչեցյալները սեփական կաշին փրկելու և Նիկոլին «մենք էլ այսպիսի բանի ենք ունակ» մեսիջը տվեցին»:
«ՉԻ». Ուշադրություն դարձրեք Արփինե Հովհաննիսյանի այս արտահայտությանը՝ «Կոտրվեց նորանկախ Հայաստանի ամենամեծ միֆերից մեկը՝ բանակի գեներալների և բանակի պատվախնդրության մասին»: Սա անզգույշ արտահայտություն չէ, սրանով խոստովանում են, որ 20 տարի մեզ մարտունակ, պատվախնդիր բանակի և հերոս գեներալների մասին միֆերով են կերակրել:
Այսինքն՝ իրենք ընդունում են, որ պատվից զուրկ բանակ են կառուցել, բայց մեզ հրամցրել են այլ բան: Ներկայիս գեներալիտետը գրեթե ամբողջությամբ իրենց օրոք է ձևավորվել, բայց իրականում միֆ են ձևավորել:
Սրա համար ընդամենը պետք էր, որ Օնիկ Գասպարյանը զերծ մնար արկածախնդրությունից և ռազմական հեղաշրջման չգնար: Թե որ գնար, հիմա նույն այս Արփինե Հովհաննիսյանն ու մնացած նախկինները նրան և մյուս գեներալներին համարելու էին արժանապատիվ սպաներ, ժողովրդի պանծալի զավակներ, հպարտանալու էին, որ այս գեներալներն իրենց օրոք են մարդկային և զինվորական բարձր հատկանիշներ ձեռք բերել: Բայց որ հեղաշրջում չեն արել, ուրեմն՝ անարժանապատիվ, սեփական կաշվի մասին մտածող թուլամորթ գյադաներ են, որոնց վերաբերյալ մարդիկ սխալ կարծիք են ունեցել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: