...

Խոզերի անկման դեպքեր են գրանցվել

Խոզերի անկման դեպքեր են գրանցվել

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնքում խոզերի անկման դեպքեր են գրանցվել:

Մարատ Բաղդասարյանին պատկանող ֆերմայում 90 գլուխ խոզ է սատկել:

Այս մասին «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Յուրիկ Բաղդասարյանը, որը նաև ֆերմերի հայրն է:

«Մի ֆերմայից են սատկել այդ խոզերը: Այդպես էլ չիմացանք՝ միսն օգտագործման ենթակա է, թե՝ ոչ: Փոսը փորեց, լցրեց մեջը: Անալիզներն ուղարկել են հանրապետական լաբորատորիա, բայց այնտեղից գրավոր պատասխանել են՝ նյութեր չունեն, որ նմուշները հետազոտեն: Դրա համար էլ ամբողջ ֆերման վարի գնաց»,- մանրամասնեց նա:

Մարզային անասնաբույժները նայել են և նախնական վարկածով՝ խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտի ախտանշաններ են եղել:

ՀՀ կառավարության ենթակա Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները գնացել են ահազանգի հետքերով:

ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանի փոխանցմամբ՝ Լանջաղբյուր գյուղում անկած կենդանիներից` խոզից, իրենց աշխատակիցները վերցրել են նմուշներ և ուղարկել լաբորատոր փորձաքննության։ Արդյունքները դեռ պատրաստ չեն։ 

Շուրջ 200 գլուխ խոզ էլ Գավառում է անկել: Դեպքեր են գրանցվել նաև Նորատուս համայնքում:

«ՉԻ»-ի տեղեկություններով՝ խոզերի անկման դեպքեր կան նաև Արարատի մարզի որոշ համայնքներում:

ՍԱՏՄ-ից, սակայն, տեղեկացրեցին, որ վերոնշյալ տարածքներից խոզերի անկման վերաբերյալ ահազանգեր չեն ստացել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1253 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ