...

«Յանիմ» պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ

«Յանիմ» պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ

Գիշերը ոստիկանները Էրեբունու բաժնի ոստիկնապետի գլխավորությամբ ներխուժել են «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի և նրա հարազատներին պատկանող տներ:

Կոտրել են նրա աղջկան պատկանող տան լուսամուտը, փորձել ջարդել դռները, տակնուվրա արել ննջասենյակը, պահարանները: Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանների հեռանալուց հետո տանից բացակայել է Արամ Վարդանյանի ոսկե շղթան և օգտագործած օծանելիքը:

Ոստիկանների ներխուժումից հետո Վստրեչի Ապերի 5-ամյա աղջիկ թոռը չի խոսում:

«Սա վայրագություն էր։ Երբ մտա այս տուն և բարձրացա երկրորդ հարկ, տեսա, որ ննջարանում Արամ Վարդանյանի 5 տարեկան թոռը՝ աղջիկ երեխա, մոր գրկում դողում է, իսկ ննջարանում դիմակավորված ու զենքերը բաց վազվզող ոստիկաններ, դա ուղղակի զարհուրելի էր»,-  փոխանցեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«ՉԻ»-ի տպավորությամբ ոստիկանության այցն ավելի շատ նմանվում էր հրոսակախմբի հարձակման:

Տարածված կարծիք կա, որ խուզարկությունների ժամանակ շատ հաճախ գողության դեպքեր են լինում:

Լուսանկարներ՝ դեպքի վայրից:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1925 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ