Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմից հայտնել են, որ «Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը: Նշվում է, որ «ԼՂ-ում հայերի հետագա ճակատագիրը Ադրբեջանի ներքին խնդիրն է»»:
«ՉԻ». Վստահ ենք, որ իշխանությունները սա կընդունեն ի գիտություն:
Եվ ընդհանրապես, կարելի է պետական կառույցները լուծարել, մի հատ «կանտորա» պահել, որտեղ համակարգչի առջև նստած ՊՈԱԿ-ի-ստները կհետևեն ինտերնետում ընթացող զարգացումներին, մեյլ կանեն իշխանություններին, այնտեղ կընդունեն ի գիտություն, կանցնենք հաջորդ զարգացումներին: