...

Ընկերների հարցում կոռեկտությունը չի խանգարի

Ընկերների հարցում կոռեկտությունը չի խանգարի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության կողմից փետրվարի 4-ին հրապարակված բարոմետրի համաձայն՝ Հայաստանը 2019-ին զբոսաշրջության ոլորտում ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում զբաղեցրել է 12-րդ տեղը աշխարհում:

Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի իրենց տվյալներով զիջել են Հայաստանին՝ զբաղեցնելով համապատասխանաբար 13-րդ և 17-րդ տեղերը՝ 14% եւ 11.4% աճով։

Վրաստանն ընդհանրապես տեղի չի զբաղեցել տուրիզմի ոլորտում ամենաարագ զարգացող 20 երկրների շարքում»:

«ՉԻ». Հա, լավ է, որ Հայաստանը 2019-ին զբոսաշրջության ոլորտում ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում զբաղեցրել է 12-րդ տեղը, անցել է Ադրբեջանին ու Թուրքիային: Ապրեք: Կեցցեք: Շեն մնաք:

Բայց վարչապետին խորհուրդ կտայինք նման բաներ գրելուց մի փոքր նրբանկատ լինել, և գոնե հարևան Վրաստանի մասին այդպիսի արհամարական տոնով չգրել: Կարելի էր Վրաստանի անունն ընդհանրապես չտալ: Դրանից Հայաստանի 12-րդ տեղը չէր փախչի:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի գրառումները նաև Վրաստանում են կարդում ու իրենց զբաղեցրած տեղի մասին նման կերպ արտահայտվելը կարող են վիրավորական համարել: Չենք զարմանա, որ կոշտ արձագանքներ լինեն այնտեղից: Վրաստանը մեր հարևանն է, բարեկամն է, ընկերը, ռազմավարական դաշնակիցը, իսկ ընկերոջ, բարեկամի մասին այդպես չեն գրում: Որովհետև այդպես կարող ես կորցնել ընկերոջը: 

Հ.Գ. Դավիթ Խաժակյանին սա փոխանցեք, որ «բեսեդկայի զրույցների» լևելից դուրս գա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3358 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ