...

Յոթ օրը դարձավ անժամկետ

Յոթ օրը դարձավ անժամկետ

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ժամկետներ կան, երբ պետք է Տավուշի մարզի 4 գյուղերը վերադարձվեն, ասել է. «Նման ժամկետներ չկան»:

«ՉԻ». Այս իշխանությունների ունիկալ հատկանիշներից մեկն էլ այն է, որ մի թեմայի վերաբերյալ ում խելքին ինչ փչում է, դա էլ ասում է:

Հիշում եք, չէ՞, որ երբ հայտարարում էին, թե Արցախը վաղուց էր Ադրբեջանի տարածք ճանաչվել, Փաշինյանը ասում էր. դա եղել է 1988-ին, 1998-ին, Ալեն Սիմոնյանը՝ 2016-ին, Վահագն Խաչատուրյանը՝ 1991-ին: Ընդհանուր մի 10 հատ ժամանակաշրջան են նշել: Էնքան որ մի բան ասեին:

Հիմա էլ. Փաշինյանը Ոսկեպարում սպառնում էր, թե մի շաբաթից Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե այդ չորս գյուղերը չհանձնենք: Արդեն գծել էր պատերազմի ուղղությունները, ով որ կողմից է հարձակվելու: Դա մի 20 օր առաջ էր ասել:

Իսկ ԱԳ փոխնախարարն էլ հայտարարում է, թե ժամկետներ չկան: 

Բացի նրանից, որ խեղդվում են իրենց ստախոսությունների մեջ, չեն էլ կարողանում մի հարցի վերաբերյալ նույն դիրքորոշումը ձևակերպել: 

Պատկերացնում ենք Արևմուտքի կամ Ռուսաստանի վիճակը սրանց հետ աշխատելիս: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   396 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ