...

Յուրաքանչյուր ընտանիք կունենա երկուական «Տոյոտա» և մասանդրա

Յուրաքանչյուր ընտանիք կունենա երկուական «Տոյոտա» և մասանդրա

«Հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը»:

Հայտարարության հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է:

«ՉԻ». Մի կողմից՝ հայտարարում է, որ պատերազմ չի լինելու, մյուս կողմից՝ խոստանում է տարածքների վերադարձ: Տեսնես այդ հանճարեղ կոմբինացիան ինչպե՞ս է իրականացնելու:

Իսկ գուցե Ալիևն ու Էրդողա՞նն են անձամբ խոստացել պարոն Քոչարյանին, որ իշխանության գալու դեպքում կնվիրեն այդ տարածքները՝ իբրև բարի կամքի դրսևորում: Պետք է պարզել՝ արդյոք երկրորդ նախագահը կոնֆիդենցիալ բանակցություններ չի՞ վարում վերոհիշյալ երկուսի հետ, որ նման պատասխանատու հայտարարություններ է անում:

Իրականում սա ընդամենը սկիզբն է: Առաջիկայում նա խոստանալու է, որ տնտեսական աճը կկազմի ոչ պակաս, քան 50 տոկոս, երկիրը կունենա միջուկային զենք, Հյուսիսային պողոտան կձգվի մինչև Բավրա, յուրաքանչյուր ընտանիք կունենա երկուական «Տոյոտա» մակնիշի մեքենա և սեփական մասանդրա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1691 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ