...

Ըստ Մինասյանի՝ Սերժ Սարգսյանին գցում էին

Ըստ Մինասյանի՝ Սերժ Սարգսյանին գցում էին

«Եթե առաջ ստվերը ներքին էշելոններում էր, ու դրանից օգտվում էր, ասենք, խանութպանը, հիմա դա էլիտար մակարդակի է բարձրացել, իսկ այդ բարձր էշելոններում, կրկնում եմ՝ ստվերն առանց կոռուպցիոն սխեմայի հնարավոր չէր։ Հակառակ դեպքում՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ երկու շաբաթվա ընթացքում ծնված ընկերությունը միլիարդավոր դոլարների պատվերներ է ստանում՝ մեկ անձից գնումով, այդ ինչպե՞ս է լինում»:

Սա հատված էր Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի հարցազրույցից՝ տրված 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին:

«ՉԻ». Ինչ չգիտեինք, դա էլ իմացանք: Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը, Գագիկ Խաչատրյանը և մյուսները, որոնք ներկայումս մեղադրվում են կոռուպցիոն գործարքների համար, նաև հասարակ խանութպահ էին:

Հետաքրքիր է Մինասյանի տրամաբանությունը: Տեսնես, ըստ իր տեսության, որտեղ էր կտրվում կոռուպցիայի շղթայի կապը: Հարկային տեսուչը վերցնում էր գումարը և չէր տալիս հարկայինի պետի՞ն, թե՞ այնուամենայնիվ, տալիս էր, բայց նա չէր տալիս ՊԵԿ նախագահին: Իսկ միգուցե ՊԵԿ նախագա՞հն էր գցում երկրի ղեկավարին:

Այդ դեպքում երևի ճիշտ կլիներ առնվազն 8 տարի չաշխատել միևնույն ՊԵԿ նախագահի հետ: Մինասյանի ասածից դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանը բացարձակ կոմպետենտ չի եղել և նրան ֆռռացրել են, որքան կամեցել են:

Մինասյանի մանիպուլյացիան ակներև է նրա ևս մեկ պնդումից: Երբեք՝ անգամ Սերժ Սարգսյանի օրոք, որևէ ընկերություն ուղիղ գնման միջոցով չի ստացել միլիարդավոր դոլարների պատվեր: Պատճառն առավել քան հասարակ է: Պետությունը երբեք հնարավորություն չի ունեցել գնելու միլիարդավոր դոլարի ապրանք կամ ծառայություն:

«Հյուսիս-հարավն» է մոտիկ նշված գումարին, բայց, ի դժբախտություն Մինասյանի, տեղի է ունեցել իր շեֆի օրոք, այն էլ ուղիղ գնում չի եղել և տենդերը շահել են մի քանի կազմակերպություններ: Իհարկե, գումարը մսխվել և յուրացվել է, բայց դե հաստատ հո Սարգսյանը կամ Բեգլարյանը կապ չունե՞ն թեմայի հետ: Հարյուր տոկոս դա արել են մի քանի աշխղեկներ: Երևի խանութպահներից են սովորել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1664 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ