...

«Զարթոնքն» էլ կապ չունի քաղաքականության հետ

«Զարթոնքն» էլ կապ չունի քաղաքականության հետ

«Ես քաղաքականացված մարդ չեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանը։

«ՉԻ». Առաջին հայացքից թեկնածուի խոստովանությունը զավեշտալի է հնչում: Բայց միայն առաջին հայացքից: Հակոբյանը 100 տոկոսով ճիշտ է: Ոչ միայն ինքը քաղաքականացված մարդ չէ, այլև իր կուսակցությունը քաղաքականության հետ որևէ աղերս չունի: Այնպես որ՝ լրիվ նորմալ է «Զարթոնքի» անդամ լինելը, բայց քաղաքականացված չլինելը:

Օրինակ՝ «Դվին» հոլդինգի տնօրենը անցյալ տարի փորձեց մտնել քաղաքականություն: Այդ նպատակով նա հանրահավաքներ, երթեր ու անհնազանդության ակցիաներ էր կազմակերպում: Որպես մարդկային ներուժ էլ օգտագործում էր նույնանուն հոլդինգի աշխատակազմին: Հավաքարարից մինչև մենեջեր ուղարկում էր փողոցներ, բայց դա ամենևին չէր նշանակում, որ այդ մարդիկ քաղաքականացված են, պարզապես չէին ցանկանում կորցնել իրենց աշխատանքը և կատարում էին շեֆի քմահաճույքները:

Նույն իրավիճակն է «Զարթոնք» կուսակցության հետ: Կուսակցության մի ստվար հատված փաստաբաններ են: Մարդիկ, որոնք արտոնագիր են ստացել Արա Զոհրաբյանի ժամանակ: Եվ հիմա, երբ Զոհրաբյանը համատեղում է քաղաքականությունը և Փաստաբանների պալատի դպրոցի տնօրենի պաշտոնը, այդ մարդիկ ակամայից հայտնվել են քաղաքականության մեջ: Եթե վաղը Զոհրաբյանը փորձի իր ուժերը չափել արվեստի բնագավառում, այդ մարդիկ կդառնան պոետներ, նկարիչներ ու քանդակագործներ:

Միով բանիվ. Հակոբյանին չենք ճանաչում, բայց նա ազնիվ մարդ է, քաղաքականության հետ էլ կապ չունի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   515 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ