...

Զենքս գաղտնի թող մնա

Զենքս գաղտնի թող մնա

APM Terminals Poti ընկերությունն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում հաստատել է Հայաստանի համար նախատեսված ֆրանսիական «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի տարանցումը։

«Կոնկրետ այս դեպքում բեռը հասել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից  և ուղարկվել Հայաստան՝ մի երկիր, որը պատժամիջոցների ենթակա չէ», նշել է ընկերության ներկայացուցիչը:

«ՉԻ». Հետաքրքիր է, իսկ ընդհանրապես Հայաստան որևէ զինատեսակ, սպառազինություն գալի՞ս է, որի մասին տեղյակ չլինենք: 

Ամեն ինչ գիտենք. որտեղից են բերում, ինչքան փող ենք տվել, ինչ զինատեսակներ են, որտեղով են բերել, ով է «ռաստամոժկա» արել, չինականն է, թե օրիգինալը, ում հետ են պայմանագիր կնքել, ով է ստորագրել:

Ու համացանցում սա բոլորն են քննարկում, լուսանկարները տարածում, քննարկում: 

Թվում է, պետք է հնարավորինս գաղտնի պահվեն սպառազինությունների ձեռքբերման մասին տեղեկությունները, մեզ մոտ հակառակն է. մաքսիմալ բաց է ու բոլորին հայտնի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   311 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ