...

Զգուշացեք, դռները փակվում են. հաջորդ կայարանը՝ ՏԷՑ-ի կռուգ

Զգուշացեք, դռները փակվում են. հաջորդ կայարանը՝ ՏԷՑ-ի կռուգ

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որ պայքարի ներկա շրջափուլում որոշել է վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունը, և հանրային ճնշման պահպանման, Շարժման հետագա գործողությունների համակարգման նպատակով Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել Շարժման շտաբ: 

«ՉԻ». Էլդար Ռյազանովի «Ծերունի ավազակները» ֆիլմում քննիչ Մյաչիկովն ինքն իրեն կալանավորելու որոշում է կայացնում, որից հետո գնում, մեկուսարանի խցում նստում է: Բայց տեսնելով, որ ոչ ոք իրենով չի հետաքրքրվում, լուրջ չի ընդունում՝ երեկոյան ստիպված մեկուսարանից դուրս է գալիս, գնում տուն:

Մեր այս ՀՓՇ-ն մոտավորապես տուն գնալու ճամփին է: Քանի՞ ամիս միտինգ արեցին, փողոց փակեցին, փորձեցին հայրենիքը փրկել, էդքան պալատկեքի ու խորովածի մսի ծախս արեցին, բայց գնալով նրանց շարժումը մարեց: Առանց իշխանությունների միջամտության: 2004 թվին ընդդիմությունը մի օրով Բաղրամյանը փակեց, Քոչարյանն ահավոր ջարդ կազմակերպեց, իսկ այստեղ ինչ ուզում անում էին, արդյունքը՝ զրո: 

Հասկանալի է, որ հիմա դեմքը փրկելու համար միանգամից չեն հայտարարելու, թե ցրվում են տներով, բայց լավ կլիներ, մի քիչ մտածեն, փորձեն հասկանալ, թե ինչո՞ւ այսպես եղավ, որ իրենց միտինգներին ժողովուրդը ավելանալու փոխարեն պակասեց: Էնքան, որ արդեն հատ-հատ ճանաչում էինք նարդի խաղացողներին: 

Մի բան լավ է. որ ՀՓՇ-ում «ՉԻ» են կարդում և մեր խորհուրդը լսել են՝ մանրից տեղափոխվել ՏԷՑ-ի կռուգ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   680 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ