...

Жираф большой, ему видней!

Жираф большой, ему видней!

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասել է. «Չկա որևիցե մի ուժ, չկա որևիցե մի կառույց, որը իրավունք ունի Ամենայն հայոց կաթողիկոսից հաշիվ պահանջելու, թե ինչո՞ւ այսպես ասաց կամ այսպես չասաց, չկա այդպիսի բան։ Ամենայն հայոց կաթողիկոսը ասում ու անում է այն, ինչ հարմար է գտնում»։

«ՉԻ». Ակամայից հիշեցինք Վլադիմիր Վիսոցկու հայտնի երգի տողերը. «Жираф большой, ему видней!»:

Այսինքն՝ ըստ Շիրակի թեմի առաջնորդի, Կաթողիկոսի քեֆը ինչ տա, կարող է անել: Օրինակ՝ կարող է մարդ ծեծել: Եթե հարմար գտնի: Որ հարցնես՝ ինչի՞ ես մարդ ծեծել, պատասխանը նաղդ պատրաստ է. ես կաթողիկոսն եմ: Ու վերջ, բան չես կարող ասել:

Կամ կարող է բոլորին հայհոյել, վիրավորել, նվաստացնել: Իրեն կարելի է: Մենք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տրամաբանությունն ենք զարգացնում:

Բայց կա նաև այլ տրամաբանություն, որը կոչվում է ՀՀ Սահմանադրություն: Որքան փորփրեցինք, այնտեղ չգտանք մի հոդված, որը Կաթողիկոսին թույլ կտար ասել այն, ինչ ուզի, անել այն, ինչ հարմար գտնի: Փոխարենը գրած էր, որ ՀՀ բոլոր քաղաքացիները օրենքի առջև հավասար են, օգտվում են նույն իրավունքներից, պաշտպանված են նույն օրենքներով և նույն պարտավորություններն ունեն: 

Հիմա Շիրակի թեմի առաջնորդին հարց ենք տալիս. Գարեգին Բ.-ն ՀՀ քաղաքացի չէ՞, թե՞ Սահմանադրությունը Հայաստանի տարածքում չի գործում, ընդամենը թղթի կտոր է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1143 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ