...

Զտարյուն հայը

Զտարյուն հայը

Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հրապարակել է լուսանկարներ, որոնք արված են Ծաղկաձորում: Երկրորդ նախագահը թոռնիկի հետ եկեղեցում մոմ է վառում: «Կիրակին` Ծաղկաձորում»,- մակագրված են լուսանկարները:

«ՉԻ». Քոչարյանի փիառի պատասխանատուները ճիշտ կանեն զարգացնեն ստրատեգիական այս ուղղությունը: Քաղաքական գործիչներից ոչ ոք այնքան պոտենցիալ չունի այդ դաշտում, որքան Քոչարյանը:

Պատկերացնո՞ւմ եք, թե որքան մեծ հնչեղություն կստանա, եթե Քոչարյանը տեսախցիկների առջև նաև աղոթի: Սկզբի համար առաջարկում ենք «Հայր մերը»: Թող դա լինի հազար ու մի դուբլից, բազմաթիվ մոնտաժներից սարքված, բայց միևնույն է՝ վերջում կմնա այն, որ ցանկության դեպքում նա կարող է հաղթահարել ցանկացած մարտահրավեր:

Այս համատեքստում կարելի է ևս մեկ քայլ կատարել: Առաջարկում ենք հայտարարել, որ նախագահ Քոչարյանը որևէ հայագետի հետ աշխատում է լուրջ աշխատության վրա: Հայտնի «ալբանացի եմ» խոստովանությունը շատ արագ կկորցնի իր արդիականությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   868 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ