Քոչարյանականները ավելի սանձարձակ են

 
27.12.2024
4
Оцени первым
Վերջին տարիներին շատ է խոսվում լյուստրացիայի անհրաժեշտության մասին: Ասում են՝ բացեք արխիվները և թող հասարակությունը իմանա՝ ո՞վ, ե՞րբ, ի՞նչ կարգավիճակում է համագործակցել հատուկ ծառայությունների հետ: Որպես փաստարկ բերվում են Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրների օրինակները: Ամենավերջինը Լատվիան էր: Բացեցին և պարզեցին՝ վարչապետից, սուրբ հայրերից մինչև գործարարներ համագործակցել են նախկին սովետական ՊԱԿ-ի հետ: Հայաստանը դեռևս չի գնում այդ ճանապարհով: Վերջերս մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ պետ Վանեցյանը հայտարարեց, որ ինքը կտրականապես դեմ է նման զարգացումների: Բայց անցած տարվա իրադարձությունները այլընտրանքային ճանապարհ հարթեցին լյուստրացիայի համար:

Խոսքը քաղաքական լյուստրացիայի մասին է: Սերժ Սարգսյանի պաշտոնազրկումը և Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ճանապարհ բացեցին քաղաքական լյուստրացիայի համար: Դեռ վաղ է խոսել, թե ի՞նչ ավարտ կունենա Քոչարյանի կալանավորման էպոպեան, բայց արդեն ակնհայտ է, որ այն իր դրական ազդեցությունն ունի քաղաքական լյուստրացիայի՝ այսինքն քաղաքական դաշտի առողջացման առումով: Քոչարյանը և Սարգսյանը քաղաքական դաշտ էին ներմուծել հաճախորդների մի հոծ բանակ, որի նպատակը ընդդիմադիր գործունեության իմիտացիան էր և այդ դաշտի վարկաբեկումը հանրության շրջանում: Եվ որքան երկար է Քոչարյանը մնում կալանքի տակ, այնքան ավելի են դիմակազերծվում երբեմնի ընդդիմադիրները:

Քանի որ Քոչարյանը չունի հանրային աջակցություն և նրան փողոցում պաշտպանելու գործընթացները վերածվում են զավեշտի, վերջին բաստիոն են մնում հին ու նոր գնված մեդիաները: Վերջիններիս ցանկում իր ուրույն տեղը ունի 5-րդ ալիքը: Քոչարյանի կողմից գնված և Հոկտեմբերի 27-ի առանցքային վկաներից մեկի՝ Հարություն Հարությունյանի տնօրինությանը հանձնված հեռուստաընկերությունը վերածվել է ռեակցիայի չթաքնված խոսափողի: Այս լրատվամիջոցը հարցազրույցների է հրավիրում միայն նրանց, ովքեր կգովաբանեն Քոչարյանին, կվիրավորեն գործող իշխանությանը և վերջում անպայման կֆիքսեն՝ Մարտի 1-ի նախաքննությունը և դատաքննությունը ուղղորդված են:

Տարիներ շարունակ Հարությունյանը սիրում էր և հիմա էլ չի խորշում բարոյախրատական նատացիաներ կարդալ, թե ինչպիսին պետք է լինի լրագրությունը: Բայց այսօր նա ստեղծել է մի լրատվամիջոց, որ կարելի է ցուցադրել լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներին և որպես մեթոդական իլյուստրացիա՝ բացահայտել, թե ի՞նչ չպետք է անի լրագրողը: Չուղղորդի և ամեն ինչում չհամաձայնվի հյուրի հետ: Չհյուրընկալվի մշտապես միևնույն ճամբարից հյուրերի, իսկ մյուս ճամբարի մասին խոսի բացառապես հեգնանքով և չօգտագործի վիրավորական արտահայտություններ:

Պարզապես ֆանտաստիկ է, երբ քայքայելուց խոսում է մի մարդ, որը Դաշնակցությունից հեռացվել է քայքայիչ գործունեության համար: Ամնեզիայով պետք է տառապել, որ չհիշել, թե ինչպես քայքայեց և պառակտեց «Ժառանգություն» խմբակցությունը: Նա այժմ էլ մի այնպիսի գորովանքով է խոսում Նազարբաևի և Լուկաշենկոյի մասին՝ մոռանալով, որ 2014-ին դեմ է քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին:

Քաղաքական դատողություններ անող և ապրիլին ցույցերին հաճախ մասնակցող Հակոբյանը պետք է, որ հասկանար, թե ովքե՞ր և ե՞րբ կազմաքանդեցին «Ելք»-ը: Մակերեսին գտնվող այս իրողությունը չեն վիճարկում անգամ Փաշինյանի՝ «Ելք»-ի նախկին գործընկերները:

Երևի, ըստ Հակոբյանի, Փաշինյանը չպետք է ավարտին հասցներ հեղափոխությունը՝ ջանալով ամեն գնով պահպանել 9-ը հոգանոց «Ելք» խմբակցությունը:

Ինչ վերաբերում է Քոչարյանի մասով Մարտի 1-ի քննությանը: Երեք գումարման խորհրդարաններում աշխատած օրենսդիրը չի տիրապետում տարրական իրավական գիտելիքների: Դատավարության երկու կողմերը՝ մեղադրողները և փաստաբանները, իրավունք ունեն ցանկացած պահի դատավորին հայտնել բացարկ: Դա նրանց իրավունքն է՝ սահմանված Քրեական դատավարության օրենսգրքով: Աշխատանքային ժամից հետո դատաքննությանը չմասնակցելը քննիչի իրավունքն է, ինչից հաճախ օգտվում են նաև փաստաբանները:

Հայաստանում իսկապես արդարությունը ընկած է եղել, բայց ոչ թե փողոցում, այլ Բաղրամյան 26-ում, որտեղից ամեն ինչ հրահանգավորել են, իսկ դատարանները՝ դակել:

Ամբողջական՝ տեսանյութում:
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԱՐԽԻՎ
Գովազդ