...

Արայիկ Հարությունյանի հաղթանակը կլինի զուտ պյուրոսյան հաղթանակ

Արայիկ Հարությունյանի հաղթանակը կլինի զուտ պյուրոսյան հաղթանակ

Մարտի 1-ին Արցախից զորք չի բերվել, եղել է հայկական ԶՈՒ-ի տեղաշարժ. Արայիկ Հարությունյան:

«ՉԻ». Գալուստ Սահակյանի գործն անմահ է, արժանի հետևորդներ ունի: Այս կարգի հայտարարություններն անգամ «քաղաքական կռուտիտ» չեն: Փորձելով խուսանավել հստակ գնահատականներից՝ նախագահի թեկնածուն լրջագույն խնդիրներ է առաջացնում հայկական դիվանագիտության համար: Մինչ այժմ հայկական կողմը պնդել է, որ Արցախում չկան հայկական զինված ուժեր, Արցախը պաշտպանվում է Արցախի Պաշտպանության բանակի ուժերով, բայց «Խիտռի Արայիկը», փորձելով խուսանավել հստակ գնահատականներից, միայն լրացուցիչ գլխացավանքներ է ստեղծում հայ դիվանագետների համար:

Քոչարյանի և մյուսների նկատմամբ մեղադրանքում հստակ նշված է, թե որ զորամասերից որքան զինծառայող է գործուղվել Հայաստան: Ցուցմունքներում հատուկ նշված է, որ ընտրվածները եղել են ծնունդով արցախցի: Դա արդեն գաղտնիք չէ լայն հասարակության համար, քանի որ մի շարք լրատվամիջոցներ հրապարակեցին նախաքննական գաղտնիքներ: 

Արայիկ Հարությունյանը շատ բիզնես թելերով է կապված նախկին ռեժիմի հետ և Հայաստանի ղեկավարության կողմից նրան ֆավորիտ դարձնելը զուտ պյուրոսյան հաղթանակի է վերածվելու: Նրա հաղթանակով ոչ միայն Արցախում ժողովրդավարությունը չի զարգանալու, այլև արցախցին ավելի մեծ հիասթափություն է ապրելու Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1564 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ