...

Արսեն Թորոսյանը թերանում է, բայց մնալու է Միշիկի խղճին

Արսեն Թորոսյանը թերանում է, բայց մնալու է Միշիկի խղճին

«ՍԴ նախագահի վրա գործ կարելու փորձ անող հիմնարկներից մեկից ասում են, որ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն անցկացնելուց և ոչինչ չգտնելուց հետո նոր որոշում են կայացրել: Որոշել են բանակցել Թովմասյանի հարևանների հետ և պատը ծակելու միջոցով հատուկ տեխնիկա միացնել ՍԴ նախագահի բնակարանում՝ գաղտնալսելու համար տան խոսակցությունը»:

Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է արել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանը:

«ՉԻ». Ակնհայտ է՝ առողջապահության նախարարը թերանում է իր աշխատանքում: Կամ էլ սա յուրահատուկ հետապնդման ձև է: Իմանալով, որ նախկինները զրկվել են կերակրատաշտից և  բուժվելու միջոցներ չունեն, նրանց չեն ընդգրկում անվճար բուժօգնություն ստացողների շարքերում:

Ամենայն հավանականությամբ Միհրան Հակոբյանը հիվանդությունը ձեռք է բերել աշխատավայրում՝ «Քառյակ Մեդիայում»: Չպետք է մոռանալ, որ ժամանակ առաջ, հիվանդության նման ախտանիշներ ուներ նաև նրա գործընկեր Սամվել Ֆարմանյանը: Նրան էլ շոգեբաղնիքի մշուշի մեջ երևում էին ՀՔԾ քննիչներ, որոնք զգուշացնում էին մոտեցող արհավիրքների մասին: Ամենայն հավանականությամբ վիրուսը ինչ-որ մի ճանապարհով ներթափանցել է նաև Հակոբյանի օրգանիզմ:

Եթե Միքայել Մինասյանի մոտ մի փոքր մարդկություն է մնացել, ապա շտապ կարանտին պետք է հայտարարի իր մեդիակայսրությունում, միջոցներ տրամադրի նրանց ապաքինման համար: Ջահել-ջահել կգնան և իր խղճին կմնա այդ երիտասարդների ճակատագրերի խեղումը:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5852 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ