Քաղաքական
14.11.2019 / 09:00
Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
14.11.2019   21:00
652

Աստղերը հուշում են. Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյան. Կենդանակերպի նշանը` Կնգեղջյուր:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի նյարդային իրադարձություններով:

Երկուշաբթի օրը «Վերնատանը» պատահաբար կհանդիպեք Սերժ Սարգսյանին. կհայտնվեք իդիոտ վիճակում:

Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ Հանրային խորհրդի անդամները հին սահմանադրությունով ցմահ են պաշտոնավարելու:

Չորեքշաբթի օրը Ստյոպա Սաֆարյանը կմասնակցի ՀԽ-ի նիստին. ապահովության համար Վարդուհուն էլ կբերեք:

Հինգշաբթին խիստ ծանր օր է. 1996 թվականի մասին խոսելու որևէ առիթ չեք գտնի. խոր դեպրեսիա, տրամադրության անկում: 

Ուրբաթ օրը կիրականանա ձեր վաղեմի երազանքը. կնշանակվեք ՀՀԿ Հանրային խորհրդի նախագահ:

Շաբաթ և կիրակի օրերին կգրեք «Փրփուրներից կախվելու ժամանակը» հոդվածը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2019



 Պիտակներ

         Վազգեն Մանուկյան

Գովազդ