...

Այս պատգամավորը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ «յոթի» մասին

Այս պատգամավորը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ «յոթի» մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, ասել է. «Անվիճելի է, որ մեր պետականության գլխին կախված ամենավտանգավոր երևույթներից մեկը ոչ ավանդական սեռական կողմնորոշման վտանգն է»:

«ՉԻ». 1990-ականների խորհրդարանում ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը հերթական անգամ խոսեց «լափած մազութի» մասին, Վազգեն Սարգսյանը արձագանքեց. «Սադոյանը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ մազութի մասին»:

Հիմա այս մեր Գևորգ Պետրոսյանն է. աշխարհը փուլ գա, հեղափոխություն լինի, իշխանափոխություն լինի, դատավարություններ լինեն, ՍԴ-ի որոշում հրապարակվի, Հայաստանը հաղթի բոսնիացիներին, մեկ է. ինքն ու իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման թեման անբաժանելի են:

Ընտիր թեմա է. անխոցելի, անշառ: Մի կողմից դատարկ, օդից վերցրած է, բայց մյուս կողմից՝ ով դրանից խոսում է, հայրենասերի դոզա է ստանում:

Իսկ այս ամենը նրանից է, որ Գևորգ Պետրոսյանի պես մարդիկ այլ ասելիք կամ չեն ունենում, կամ էլ՝ վախենում են խոսել: Կոնկրետ ինքը 20 տարի՝ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, լավ էլ լռել է:

Հ.Գ. Իմիջայլոց, հոգեբանները կհաստատեն, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին առավել հաճախ խոսում են հենց այդ կողմնորոշման հետ խնդիրներ ունեցողները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6960 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ