...

Բայղուշի պոզով-պոչովը

Բայղուշի պոզով-պոչովը

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության հետ հարցազրույցում անդրադառնալով Արցախի կորստին, ասել է. «Տեղի ունեցավ այն սցենարը, որին ականատես էինք 2018-ից, բայց այն ծրագրավորվել է ավելի վաղ, դրա վառ ցուցադրությունը 2008-ի մարտի 1-ն էր, երբ շատերը հասկանում էին, որ սկսվել է հայրենիքի կեղեքման պրոցեսը և եթե դա չկանգնեցվի, ապա վերջը լինելու է այն, ինչ եղավ»:

«ՉԻ». Հասկացանք: Փաստորեն, 2008-ի մարտի 1-ին ժողովրդի դեմ զորքեր էին հանում ու խաղաղ ցուցարարներին սպանում, որ Արցախը չհայաթափվի: Հարյուրավոր անմեղ մարդկանց բանտերն էին լցնում, խոշտանգում, ազատազրկում, որ թուրքերը հանկարծ Արցախը չգրավեն: 

2003-ին էլ երևի Ստեփան Դեմիրճյանն էր ցանկանում Ղարաբաղը հանձնել, 1998-ին էլ Կարեն Դեմիրճյանն էր նույն նպատակով քաղաքականություն մտել: Տեր-Պետրոսյանի մասին ընդհանրապես չենք խոսում:

Այսինքն՝ մի 20-25 տարի առաջ արդեն Ղարաբաղը հայաթափելու սցենարը գծել էին, դրա համար Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտը հնձում էր, որ դա տեղի չունենա: 

Մեկն այս բայղուշին ասեր, որ Արցախը կորցրել ենք հենց 20-25 տարի բայղուշություններով զբաղվելու պատճառով: Թվում է, թե այսքան ողբերգություններից հետո վերջը կսկսեն մի քիչ ուղեղներն աշխատեցնել, մի հատ հետադարձ հայացք կգցեն անցած տարիներին, իրենց նեղություն կտան մտածել, թե ինչի այս օրն ընկանք... անիմաստ է: 20-25 տարի առաջ խելոք մարդիկ զգուշացնում էին, որ այ էս օրն ենք ընկնելու, եթե չլրջանանք և չդադարենք բայղուշությունը քաղաքականության հետ խառնել: Բայց ասած-չասած՝ մի հաշիվ է: 

Ավելի լավ է, մի հատ բախտագուշակի սալոն բացիր, այնտեղ զբաղվիր նրանով, ինչը քեզ մոտ ստացվում է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1024 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ