...

Գունաթափվեք, նոր...

Գունաթափվեք, նոր...

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ձերբակալությանը, NEWS.am-ի հետ զրույցում ասել է. «Ես խնդրում եմ՝ թողնել հերոսին իր մակարդակի վրա, որովհետև արդեն սոցիալական ցանցերում հանդիպող, ֆեյսբուքյան ստատուսներով Բալասանյանին պաշտպանողներից էլ արդեն տեղ ու դադար չկա: Իրականում ով փորձում է մոտիկ գալ Արցախի հերոսներին, պետք է ուղղակի ձեռքներն ու ոտքերը կոտրել: 

Մահվան շեմին կանգնածներիս փորձում են ուղղություն տալ, թե ինչպես պետք է մեր հերոսներին պաշտպանենք: Ընդ որում, Երևանի կենտրոնում մազերը գունաբացած, մեծ հետույքներով կանանց է սա վերաբերում, որոնք փորձում են մեզ խորհուրդ տալ, թե այստեղ մենք ինչպես պետք է մեծարենք կամ պաշտպանենք մեր հերոսներին»:

«ՉԻ». Մնում է, որ արցախցի պատգամավորը նաև բացատրի, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի մարդը, որ Վիտալի Բալասանյանին պաշտպանելու քաղաքական ու բարոյական իրավունք կունենա:

Որ հետույքը պետք է փոքր լինի, դա հասկացանք: Բայց մեկ է, կոնկրետ չափսեր պետք է նշվեն, որ շահարկումների տեղիք չտան: 90-60-90 պետք է լինի՞, ավելի մե՞ծ, թե՞ փոքր:

Մազերի պահն ավելի բարդ է: Նախ, պետք է պարզել, թե մարդու մազերը գունաբացած ե՞ն, թե՞ դա բնական գույնն է: Հետո նշվի այն գույների ցանկը, որոնք գունաբացածների շարքին չեն դասվում: 

Նոր դրանից հետո, եթե մարդը չի համապատասխանում պահանջվող պայմաններին ու մի հատ էլ համարձակվում է պաշտպանել Արցախի հերոսին, իհարկե, նրա ձեռը ու ոտը պետք է կտրել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   499 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ