...

Ուզողն էլ է ղալաթ արել, մերժողն էլ

Ուզողն էլ է ղալաթ արել, մերժողն էլ

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպել է Արթուր Վանեցյանի հետ ու նրանից գումար խնդրել՝ Հայաստանում հեղաշրջում կազմակերպելու համար, բայց Վանեցյանը մերժել է։ 

Թե ինչ է տեղի ունեցել իրականում՝ դժվար է ասել, բայց տարբերակները շատ չեն։ 1․ ԱԱԾ-ն այդ խոսակցությունը գաղտնալսել է, բայց սխալմամբ զեկուցել է ոչ թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլ «ՀԺ» սեփականատեր Նիկոլ Փաշինյանին, ու այդպիսով տեղեկությունը հասել է լրատվամիջոցին։ 2․ Վիտալի Բալասանյանն ինքն է զանգել խմբագրություն ու դժգոհել Վանեցյանի ժլատությունից։ 3․ Արթուր Վանեցյանն ինքն է զանգել խմբագրություն և բողոքել, որ Վիտալի Բալասանյանն իրենից 300 հազար դրամը գերազանցող կանխիկ գումար է խնդրել՝ այդպիսով խախտելով կանխիկ դրամաշրջանառության համար նախատեսված առավելագույն շեմը։ 4․ Ոչ մեկն էլ ոչ մի տեղ չի զանգել։ Երբ պրն Բալասանյանը հանդես է եկել առաջարկով, պրն Վանեցյանը նախ ճշտել է՝ հեղաշրջումն իսկակա՞ն պիտի լինի, թե՞ մեկուկես տարի առաջ իր արածի նման, ապա հարցրել է «շքա՞մ ա պետք», բայց այդ պահին «Հայկական ժամանակի»՝ սեղանի տակ թաքնված լրագրողը փռշտացել է, և գործարքը չի կայացել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   4041 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ