Բլից-վիրտուալ. Հրանտ Մարգարյան - 1 Հունվարի 2020 - 4rd.am
Երկուշաբթի 20.01.2020 11:40

Տնտեսական
20.01.2020 / 11:00
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 10:45
Քաղաքական
20.01.2020 / 10:30
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 10:15
Տնտեսական
20.01.2020 / 10:00
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 09:45
01.01.2020   21:45
3654

Բլից-վիրտուալ. Հրանտ Մարգարյան


- Պարոն Մարգարյան, ինչո՞ւ եք պարտիզանական ջոկատներ ստեղծում:

- Հետաքրքիր ժողովուրդ եք, միանգամից վատ բան եք մտածում: Կոլումբիայի մարքսիստական ուժերն էլ պարտիզանական ջոկատներ ունեն: Բայց այն առաջնահերթ ծառայում է նարկոտրաֆիկի անխափան աշխատանքին: Այնպես որ՝ անպայման չէ իշխանությունը տապալելու նպատակ հետապնդենք:

- Ինչո՞ւ հենց հիմա առաջացավ այդ անհրաժեշտությունը:

- Չգիտեմ, հարցրեք նրանցից, ովքեր փորձում են ջարդել Սյունիքով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը: Միայն զբաղված են տարիներով ու քրտինքով ստեղծված ինստիտուտների ողնաշարները ջարդելով: Գոնե գիտե՞ն, թե որքան նվիրյալ դաշնակցականներ են տարիներով աշխատել, որ մենք էլ ունենանք մեր տրանզիտը, չկտրվենք համաշխարհային գործընթացներից: Բայց իրենք միայն մեկ բան գիտեն՝ ասֆալտին փռել, թաթիկներ կոտրել ու ողնաշար ջարդել:

- Փաշինյանն ասում է, որ Դաշնակցությունը ունի 0 ազդեցություն:

- Նա ժողովրդավար մարդ չէ: Նա չի ցանկանում հաշվի առնել յուրաքանչյուր քաղաքացու գործոնը: Ինչպես թե մենք չունենք ազդեցություն: Գոնե գիտի՞, թե վերևում նշված բիզնեսում որքան քաղաքացի է ներգրավված, գիտի՞ «Մեղեդի» սրճարանում որքան աշխատող կա, գիտի՞ «Վալեմում» քանի մերսող ու խոհարար կա: «Երկիր Մեդիայի» աշխատակազմի մասին պարզապես լռում եմ:

- Այդ դեպքում ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիաներին մասնակցում 20 հոգի:

- Նախ 20 չի եղել, եթե 20 էր, ապա ինչպես 24 հոգու բերման ենթարկեցին: Երկրորդ, հայոց լեզուն ու պատմությունը մեզ համար շատ կարևոր են, բայց մենք չենք կարող վերոհիշյալ կազմակերպությունների աշխատանքը կազմալուծել և բոլորին քշել հանրահավաքի: Բա որ այդ ժամանակ մի 10 հոգով մտնեն «Վալեմ» ու խաշ պատվիրեն, ի՞նչ ենք անելու, կարող ա մարդամեկից պիցցա աջակցություն խնդրենք:

- Ասում են, որ դաշնակցությունից անդամների մեծ թվով արտահոսք կա:

- Մենք հիմա օպտիմալացնում ենք մեր աշխատանքը, տարեկան մի քանի անգամ դրոշ վառելու համար իմաստ չունի այդքան մարդ պահել: 
 



 Պիտակներ

         Հրանտ Մարգարյան




Գովազդ
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 6008




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5461