Քաղաքական
14.11.2019 / 09:00
Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
14.11.2019   21:30
1496

Գևորգ Կոստանյանի խոստովանությունն ընդդեմ Արփինե Հովհաննիսյանի

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքներին, նրա վերաբերյալ ՄԻԵԴ որոշումներին, ասել է. «ՄԻԵԴ փաստաթղթերով Արթուր Սարգսյանն ուներ անբուժելի հիվանդություն, ինձ համար անակնկալ էր, երբ Արթուր Սարգսյանը նույն օրը, թե մեկ օր հետո ձերբակալվեց և կրկին կալանավորվեց»:

«ՉԻ». Սա ասում է նախկին գլխավոր դատախազը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորը, որը Արթուր Սարգսյանի կալանավորելու և մահվան հասցնելու ընթացքում գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տվեց և հետո դարձավ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ:

Հիմա ինքը հաստատում է այն, ինչ բոլորս գիտեինք. որ Հաց բերողը ծանր, անբուժելի հիվանդ էր, կար համապատասխան բժշկական տեղեկանք, բայց չնայած դրան, Արթուրին նորից կալանավորեցին:

Գևորգ Կոստանյանն ասում է. ես դրա հետ կապ չունեմ: Իսկ ո՞վ կապ ունի: Թող ասի: Թող նշի Արփինե Հովհաննիսյանի անունը, որն այն ժամանակ ՀՀ արդարադատության նախարար էր: Այն Արփինե Հովհաննիսյանի, որը Հրայր Թովմասյանի հոր և դուստրերի հարցաքննությունը, ընդամենը՝ հարցաքննությունը, համարում է 37 թիվ, այն Արփինե Հովհաննիսյանի, որը վազելով գնում է ԱԱԾ՝ բողոքի ակցիա անելու, իբր Հրայր Թովմասյանի ազգականներին ճնշում են, մորթում են, գյուլլում են: Իսկ որ մահամերձ մարդուն տնից հանում, տանում են բանտ, դա՝ հեչ, մի հոգի պակաս, մի հոգի ավել, եղածը մի բան չէ: 

Ու կարծում ենք, որ Գևորգ Կոստանյանի այս հայտարարության հիմա վրա արդեն կարելի է հետաքննություն անցկացնել և պարզել՝ ով և ինչ հանգամանքներում է Հաց բերողին նորից կալանավորել: Երևի շոկային բացահայտումների ականատես կդառնանք:
 



 Պիտակներ

         Գևորգ Կոստանյան, Արփինե Հովհաննիսյան, Արթուր Սարգսյան

Գովազդ